Դեղագործական բիզնեսն ունի իր յուրահատկությունները, ոչ ստանդարտ մոտեցումներ և այլ ալգորիթմային լուծումներ պահանջող: Խոսքը գնում է բարդ դեղատնային տեսականու մասին, երբ անհրաժեշտ է հաշվի առնել մի քանի հազար պահեստավորված ապրանքներ և դրա հետ մեկտեղ հաշվի առնել նրանց պիտանելիության ժամկետները: Բացի դրանից նույն դեղատնային պատրաստուքը կարող է ունենալ տարբեր դեղաքանակներ, նախատեսված լինել երեխաների կամ մեծահասակների համար և տարբերվել գրանցման ձևով-հաբավորված, քսուկի, գելի, հեղուկի և այլ տեսքով: Այդ պատճառով ավտոմատացման համակարգը պետք է ապահովի անհրաժեշտ դեղամիջոցի օպերատիվ որոնում:

Այդ իսկ պատճառով գործնականորեն ոչ մի դեղատուն չի կարող աշխատել առանց ավտոմատացման միջոցների: Ակթրեյդ — Դեղատուն ծրագիրը ոչ միայն հեղինակության տարր է, այլ բիզնեսի զարգացման համար արդյունավետ գործիք: Դեղատան ծրագիրը թույլ է տալիս նկատելիորեն բարձրացնել շահութաբերությունը և աշխատանքը դարձնել ավելի ճկուն: Այս ծրագիրը թույլ է տալիս կարճ ժամկետում լուծել դեղատնային կրպակների կամ ցանցային դեղատների ընթացիկ բարդ բիզնես-խնդիրները:

Ծրագրի հիմնական ֆունկցիոնալ հնարավորությունները.

  • Դեղամիջոցների հաշվառում ըստ քանակի և տեսակի
  • Առքը և մատակարարների հետ փոխհարաբերությունները
  • Գնագոյացման համակարգը
  • Մանրածախ առևտրի իրականացուն առևտրային սարքավորումների միջոցով
  • ՀԴՄ չեկերի պահպանում, վաճառքի պատմություն
  • Վերլուծական հաշվետվությունների իրականացում
  • Ցանցային ձեռնարկությունների աշխատանքի ավտոմատացում
  • Դեղատան տեսականու և ապրանքային պահեստի արդյունավետ և օպերատիվ կառավարում
  • Հաճախորդների հետ արագ և որակյալ սպասարկման կազմակերպում
  • Դեղատան հաճախորդների համար մոտիվացիայի համակարգի օգտագործման հնարավորություն, զեչային համակարգ, նվեր քարտեր և այլն, մարկեթինգային ընկերությունների արդյունավետության գնահատական
  • Աշխատակիցների համար յուրահատուկ վարձատվության համակարգի օգտագործման հնարավորություն
  • Կոնտրագենտների հետ աշխատանքի արդյունավետ վերահսկողություն
  • Հաշվապահական և հարկային հաշվառման խնդիրների ավելի արդյունավետ և արագ լուծում
  • Ընկերության ծախսերի օպտիմալացում (Ֆինանսական ,կազմակերպության, աշխատուժի)
  • Խնդիրների լուծման արդյունավետ տարբերակ, դեղամիջոցների շրջանառության պետական կարգավորման հետ կապված
  • Դեղատան աշխատակիցների արտադրողականության գործողությունների ղեկավարում
  • Բոնուսային համակարգի տեղադրում (զեղչային և կուտակային)
  • Դեֆեկտուրաների (պատվերների) գրանցում
  • Անալիտիկ վերլուծություն

 

ՆՄԱՆԱԿԻ ԾՐԱԳՐԵՐ