Դեղագործական բիզնեսն ունի իր յուրահատկությունները, ոչ ստանդարտ մոտեցումներ և այլ ալգորիթմային լուծումներ պահանջող: Խոսքը գնում է բարդ դեղատնային տեսականու մասին, երբ անհրաժեշտ է հաշվի առնել մի քանի հազար պահեստավորված ապրանքներ և դրա հետ մեկտեղ հաշվի առնել նրանց պիտանելիության ժամկետները: Բացի դրանից նույն դեղատնային պատրաստուքը կարող է ունենալ տարբեր դեղաքանակներ, նախատեսված լինել երեխաների կամ մեծահասակների համար և տարբերվել գրանցման ձևով-հաբավորված, քսուկի, գելի, հեղուկի և այլ տեսքով: Այդ պատճառով ավտոմատացման համակարգը պետք է ապահովի անհրաժեշտ դեղամիջոցի օպերատիվ որոնում:
Այդ իսկ պատճառով գործնականորեն ոչ մի դեղատուն չի կարող աշխատել առանց ավտոմատացման միջոցների: Ակթրեյդ — Դեղատուն ծրագիրը ոչ միայն հեղինակության տարր է, այլ բիզնեսի զարգացման համար արդյունավետ գործիք: Դեղատան ծրագիրը թույլ է տալիս նկատելիորեն բարձրացնել շահութաբերությունը և աշխատանքը դարձնել ավելի ճկուն: Այս ծրագիրը թույլ է տալիս կարճ ժամկետում լուծել դեղատնային կրպակների կամ ցանցային դեղատների ընթացիկ բարդ բիզնես-խնդիրները:
Ծրագրի հիմնական ֆունկցիոնալ հնարավորությունները.
- Դեղամիջոցների հաշվառում ըստ քանակի և տեսակի
- Առքը և մատակարարների հետ փոխհարաբերությունները
- Գնագոյացման համակարգը
- Մանրածախ առևտրի իրականացուն առևտրային սարքավորումների միջոցով
- ՀԴՄ չեկերի պահպանում, վաճառքի պատմություն
- Վերլուծական հաշվետվությունների իրականացում
- Ցանցային ձեռնարկությունների աշխատանքի ավտոմատացում
- Դեղատան տեսականու և ապրանքային պահեստի արդյունավետ և օպերատիվ կառավարում
- Հաճախորդների հետ արագ և որակյալ սպասարկման կազմակերպում
- Դեղատան հաճախորդների համար մոտիվացիայի համակարգի օգտագործման հնարավորություն, զեչային համակարգ, նվեր քարտեր և այլն, մարկեթինգային ընկերությունների արդյունավետության գնահատական
- Աշխատակիցների համար յուրահատուկ վարձատվության համակարգի օգտագործման հնարավորություն
- Կոնտրագենտների հետ աշխատանքի արդյունավետ վերահսկողություն
- Հաշվապահական և հարկային հաշվառման խնդիրների ավելի արդյունավետ և արագ լուծում
- Ընկերության ծախսերի օպտիմալացում (Ֆինանսական ,կազմակերպության, աշխատուժի)
- Խնդիրների լուծման արդյունավետ տարբերակ, դեղամիջոցների շրջանառության պետական կարգավորման հետ կապված
- Դեղատան աշխատակիցների արտադրողականության գործողությունների ղեկավարում
- Բոնուսային համակարգի տեղադրում (զեղչային և կուտակային)
- Դեֆեկտուրաների (պատվերների) գրանցում
- Անալիտիկ վերլուծություն