Ակթրեյդն առաջարկում է ռեստորանների, բարերի, սրճարանների գործունեության ավտոմատացման 1C ծրագրային փաթեթը, որը բաղկացած է երկու՝ միմյանց լրացնող մասերից՝ բազա (բեք) և ֆրոնտ: Բազան ապահովում է ապրանքաշրջանառությունը, դրամաշրջանառությունը և դրանց հետ կապված վերահսկողությունը: Ֆրոնտը հնարավորություն է տալիս աշխատող (գանձապահ, մատուցող)-հաճախորդ արագ և մատչելի կապի աշխատանք իրականացնել:
Ակթրեյդ Ռեստորանային ծրագրի առավելություններն են.
- ձեռք բերված հումքի, ապրանքների և պատրաստի արտադրանքի մուտքի, ելքի, ներքին շարժի և մնացորդի հաշվառում և պահեստային գույքագրում, դրանց հաշվետվություն և ընթացիկ վերահսկում,
- հումքի և ապրանքի տեսակավորում, կոմպլեկտավորում և մասնատում,
- փաստաթղթային տեղափոխություն պահեստների միջև,
- դրամական շարժերի պատճառների, հիմքերի և հոդվածների վերահսկում,
- ավտոմատ ռեժիմում աշխատող զեղչային և բոնուսային համակարգեր,
- փոխհաշվարկի վարում մատակարարների հետ:
Ակթրեյդ — Ռեստորանային ծրագիրը հնարավորություն է տալիս համացանցի միջոցով երկրագնդի ցանկացած կետից կառավարել և վերահսկել բիզնեսը: