
Ապրանքների հաշվարկ
Ծրագրում եղած ապրանքային մնացորդները հաճախ կարող են չհամընկնել ապրանքների իրական մնացորդների տվյալներին: Դա առաջանում է սխալ աշխատանքի արդյունքում (սխալ մուտքագրում, սխալ վաճառք): Մնացորդները ճշտելու և իրական մնացորդները ծրագրում ամրագրելու համար պարբերաբար անհրաժեշտ է կատարել ապրանքների գույքագրում: Ծրագիրը թույլ է տալիս գույքագրում կատարել կոնկրետ ապրանքների, ապրանքային խմբերի կամ ողջ տեսականու համար: