ԱԿԹՐԵՅԴ

ԱԿԹՐԵՅԴԸ հիմնադրվել է 2009 թվականի մայիսի 26-ին: Ընկերությունն իր գործունեությունը սկսել է հաշվապահական և առևտրային ծրագրերի ստեղծմամբ, ներդրմամբ ու սպասարկմամբ, դրանով էլ պայմանավորված է ընկերության անվանումը (Accounting – հաշվապահություն, Trade – առևտուր):
Կատարելագործվելով ավտոմատացման ծրագրերի ներդրման, ցանցերի նախագծման, տեխնիկական սպասարկման և այլ ոլորտներում՝ ընկերությունը ընդլայնել է իր գործունեությունը: Մասնավորապես, 2010թ.-ից ի վեր Ակթրեյդը ներմուծում է, իսկ 2016թ.-ից՝ նաև արտադրում առևտրային մասնագիտացված սարքավորումներ՝ էլեկտրոնային կշեռքներ, շտրիխկոդ կարդացող սկաներներ, գնապիտակի ու կտրոնի տպիչներ, տեղեկատվության հավաքագրման տերմինալներ և այլն:
Տարիներ շարունակ սերտորեն համագործակցելով հանրահայտ 1C ընկերության հետ՝ Ակթրեյդն այսօր առաջարկում է 1С-ի հենքի վրա ստեղծված բիզնեսի տարբեր ոլորտներն ավտոմատացնող ծրագրերի լայն տեսականի՝ Ակթրեյդ — առևտուր, հաշվապահություն, դեղատուն, ռեստորան, կադրեր և աշխատավարձ, շարժական վաճառք, արտադրություն, վաճառք և այլն:
Ակթրեյդ — ուսումնական կենտրոնն առաջարկում է 1C հենքի վրա գրված տարատեսակ ծրագրերի խորացված ուսուցում ինչպես լիարժեք օգտագործողի, այնպես էլ ադմինիստրատիվ մակարդակով: Կենտրոնում կարող եք նաև ձեռք բերել համակարգչային գրագիտության հիմնային գիտելիքներ:
Ակթրեյդ — սերվիս կենտրոնում վերանորոգվում և նոր կյանք է ստանում նույնիսկ անսարք տեխնիկան: Խորացված ախտորոշման արդյունքում սերվիս-կենտրոնի մասնագետները բացահայտում են անսարքության պատճառներն ու թերությունները և կարճ ժամկետում վերացնում դրանք:
Ակթրեյդ – սերվիս կենտրոնն առաջարկում է նաև համակարգչային օնլայն օգնություն, այսինքն, այլևս կարիք չեք ունենա Ձեր համակարգիչը բերելու մեր կենտրոն կամ տուն հրավիրելու մասնագետին: Բավական է օգտվել մեր օնլայն ծառայությունից, և մեր մասնագետները հեռահար կկարգավորեն Ձեր բոլոր խնդիրները:
«Որակի ու արագության համադրություն, խնդիրների օպերատիվ լուծում». սա է կենտրոնի կարգախոսը՝ ըստ Ակթրեյդի ղեկավարի:
Ի հավելումն այս ամենի՝ Ակթրեյդի նոր ճյուղը՝ Ակթրեյդ բրենդինգը, առաջարկում է ֆիրմային ոճի ստեղծում, դիզայներական լուծումներ, փաթեթավորում, պլաստիկ քարտերի դիզայն և տպագրություն:
Այսպիսով՝ ԱԿԹՐԵՅԴն առաջարկում է բիզնեսի ավտոմատացման համալիր լուծումներ՝ առավելագույնս հարմարեցնելով դրանք Ձեր բիզնեսի պահանջներին:

Վեբ ծրագրավորման թիմ

ACTRADE WEB SOLUTION

AcTradeWEB Solutions ընկերությունը հիմնադրվել է 2018թ.-ին: Ընկերության հիմնական գործունեության նպատակն է ծառայությունների մատուցումը և ձեռնարկությունների վեբ կայքերի պատրաստումը: Այստեղ դուք կարող եք գտնել մրցունակ գնի և առաջադեմ տեխնոլոգիաների իդեալական համադրություն:

     by Actrade Web Solution