Առաջընթացի և ընդլայնման համար ժամանակակից ընկերություններից պահանջվում է ոչ միայն արդունավետ աշխատանք այլև անընդհատ զարգացում: Իսկ ինտենսիվ զարգացումը հանգեցնում է աշխատակիցների և հաճախորդների ավելացման, ինչպես նաև աճի բարդ հաշվապահական հաշվարկների: Հարկային ոլորտի հարաբերական անորոշության պայմաններում և հաշվապահական անփույթ հաշվառման պատճառով ձեռնարկությունը կարող է տուժել: Հետևաբար հաշվապահական և հարկային հաշվառման մատուցումը խիստ անհրաժեշտ է ցանկացած տիպի տնտեսական գործունեությամբ զբաղվող ընկերության համար:

Ուստի Ակթրեյդն առաջարկում է 1C հաշվապահ ծրագիրը, որը հաշվարկներում առկա սխալը հայտնաբերում է իր մեջ ներդրված բանաձևերի շնորհիվ և երաշխավորում է հարկային հաշվետվությունների ճշգրտությունը: Ծրագիրը հնարավորություն է տալիս նաև հարկային հաշվետվությունները ուղարկել էլեկտրոնային եղանակով:

Ակթրեյդ Հաշվապահություն ծրագիրը հնարավորություն է տալիս

  • Հեշտացնել հաշվետվությունների կազմումը և կրճատել ժամանակը,
  • Նվազեցնել մարդկային գործոնը սխալներից խուսափելու համար,
  • Վայրկյանների ընթացքում ստանալ ամբողջական և ճշգրիտ տեղեկատվություն ընկերության գործունեության և նրա վճարունակության մասին:

Ա) Հաշվապահական տեսանկյունից

  • Դրամական միջոցների հաշվառում,
  • Ապրանքանյութական արժեքների հաշվառում,
  • Ոչ նյութական ակտիվների և հիմնական միջոցների հաշվառում,
  • Աշխատավարձի, կոնտրագենտների և բյուջեի հետ հաշվարկների հաշվառում,
  • Արտադրանքի և ապրանքի ինքնարժեքի ծախսերի հաշվառում,
  • Առևտրային գործընթացների վարում՝ մեծածախը, մանրածախը և կոմիսիոնը ներառյալ:

Բ) Ծրագրային տեսանկյունից

  • Ծրագրի յուրացման և հետագա օգտագործման մատչելիություն,
  • Ծրագրի ճկունություն՝ ցանկացած փոփոխությանը չափազանց հեշտ ենթարկվելու ունակություն,
  • Անսահմանափակ գործարքներ կատարելու հնարավորություն,
  • Կատարված աշխատանքը արխիվացնելու հնարավորություն:

Գ) Տնտեսական հաշվառման տեսանկյունից

  • Առանձնացնել գործունեության որոշակի ժամանկային միջակայքեր, միաժամանակ պահելով հաշվապահության ընթացքի անընդհատությունը,
  • Հաշվապահությունը վարել ինչպես մեկ չափման միավորով (օրինակ՝ դրամային), այնպես էլ բնաիրեղեն չափման միավորներով (օրնակ՝ կգ, աշխատաժամ և այլն),
  • Համակարգել ներմուծված տեղեկությունները ըստ պահանջի և ձևավորել համապատասխան հաշվապահական հաշվետվությունները կարճ եւ պարզ համակարգչային հրահանգների միջոցով:

 

Ի տարբերություն այլ ծրագրերի, մենք արդեն լուծել ենք հետևյալ խնդիրները՝

1. Բացասական ԱԱՀ-ի հաշվառման,

2. Մաքսային հետաձգված ԱԱՀ-ի հաշվառման,

3. ԱԱՀ-ի ավտոմատ հաշվանցման,

4. Շրջանառու տարրայի հաշվառման,

5. Մեկից ավելի չափման միավորի հաշվառման,

6. Գնի 5 տեսակի,

7. Անալիտիկայի և սինթետիկայի փոխկապակցվածության,

8. Արտադրության մեջ մի փաստաթղթով մի քանի արտադրանքի ձևավորման,

9. Արտադրական ծախսերի ավտոմատ վերաբաշխման և այլն…

Մեր Գործնկերները