Ուսումնական կենտրոն

Ակթրեյդ ուսումնական կենտրոնը մասնագիտանում է 1C ծրագրային փաթեթների հետ աշխատելու տեսական և գործնական գիտելիքներ հաղորդելու գործում:

1C ծրագրերի ներդրման բազմամյա փորձը թույլ է տվել մեզ կուտակել տեսական ու գործնական խորը գիտելիքներ, կարողություններ ու հմտություններ որոնցով մենք սիրով կկիսվենք Ձեզ հետ:

Ակթրեյդ ուսումնական կենտրոնն առաջարկում է 3 տեսակի ուսուցում.

Խմբակային

  • 3-5 հոգանոց փոքր խմբեր,
  • նախապես կազմված ուսումնական պլան,
  • հարմարավետ ու ճկուն դասացուցակ,
  • հղկված նյութեր ու գործնական պարապմունքներ,
  • փորձի փոխանակում գործող մասնագետների հետ,
  • սուրճի (թեյի) ընդմիջումներ,
  • ուսումնական ձեռնարկներ ու ուսուցողական տեսահոլովակներ…

Կորպորատիվ

Ուսումնական ծրագրի հարմարեցում Ձեր ընկերության պահանջներին համապատասխան (հնարավոր է ուսուցում առանց կտրվելու առօրյա գործերից՝ անմիջապես Ձեր աշխատանքային վայրում, աշխատանքային ժամերին ու պրոցեսներին զուգընթաց):

Անհատական

Անհատական դասընթացներ դասախոսի հետ, որը նաև սպասարկում է Ձեր ընկերությունում ներդրված ծրագրային արտադրանքները: Խորացված ու գործնական գիտելիքների հաղորդում հատուկ Ձեզ համար մշակված ու Ձեր կարիքներին հարմարեցված ուսումնական ծրագրի շրջանակներում:

Բոլոր դասընթացների ավարտին տրվում է համապատասխան հավատարմագիր:

Ինչու ընտրել Ակթրեյդ ուսումնական կենտրոնը

  1. Լավ ուսուցիչը որակյալ ուսման գրավականն է: Ակթրեյդ կենտրոնի դասախոսները նաև հանդիսանում են մասնագետներ, որոնք ամեն օր զբաղված են հաճախորդների ներդման ու սպասարկման բազմաբնույթ աշխատանքներով, ուրեմն նրանք ունեն ծրագրերի տեղադրման ու օգտագործման մեծ փորձ, կատարյալ տիրապետում են տարբեր կոնֆիգուռացիաների նրբություններին ու յուրահատկություններին:
  2. Մեր ուսումնական կենտրոնում մշտապես գործում են տարատեսակ զեղչային համակարգեր ու հատուկ առաջարկներ, որոնք դարձնում են Ձեր ուսումը հարմար Ձեր գրպանին:
  3. Ունենալով հաճախորդների ու գործընկերների լայն շրջանակ, Ակթրեյդ ընկերությունը կարողանում է աջակցել իր լավագույն ուսանողներին աշխատանքի տեղավորման հարցում:

Մեր Գործնկերները

ՆՄԱՆԱԿԻ ԾՐԱԳՐԵՐ