Խորհրդատվություն
ՏՏ խորհրդատվությունը կատարվում է 3 փուլով`
- բիզնես գործընթացների նախնական ուսումնասիրություն,
- բիզնես գործընթացների վերլուծություն,
- հաճախորդների պահանջմունքների որոշում և բավարարում:
Վերլուծության փուլում մենք փնտրում ենք հետևյալ հարցերի պատասխանները:
- Ձեռնարկության խնդիրների և նպատակների, արդյունավետ աշխատանքի չափորոշիչների գնաահատում: Ստեղծվելիք համակարգի խնդիրներն ու նպատակները պետք է անմիջականորեն կապված լինեն ընկերության առջև առաջացած խնդիրներին ու դրանց առջև դրված նպատակների լուծմանը:
- Տեղեկատվական ռեսուրսների կարգավիճակ: Անց է կացվում կազմակերպության ներկայիս ավտոմատացման մակարդակի գնահատում տեղեկատվական համակարգերի, տեխնոլոգիական և ծրագրային միջոցների, մասնագետների որակավորման կարգավիճակների մասին, ինչպես նաև քննարկվում են զարգացման հնարավորությունները: Սահմանվում է այն ռեսուրսների ցանկը, որոնք կարող են օգտագործվել նոր տեղեկատվական համակարգի ստեղծման մեջ:
- Ավտոմատացման համակարգից հնարավոր օգտվողներ: Կարևոր է սկզբնական փուլում պարզել` ինչ է ակնկալում օգտվողների յուրաքանչյուր խումբ ստեղծվելիք ավտոմատացման համակարգից:
- Ավտոմատացման համակարգի զարգացմանը և շահագործմանը հատկացվածռեսուրսները` ֆինանսական, կադրային, տեխնիկական միջոցների և այլն, որոնք ակնկալվում է, որ ուղղված կլինեն ավտոմատացման համակարգերի զարգացմանն ու շահագործմանը: Այս դեպքում պահանջվում է ոչ թե իրական ծախսերի ճշգրիտ, այլ մոտավոր գնահատականը, և թե որքան միջոցներ է պատրաստ տրամադրել ընկերության ղեկավարը ավտոմատացման համակարգի համար: